Կրեմլն «ազդանշաններ է ստանում», որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական կարգավորմանը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը ազդանշաններ է ստանում, որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորմանը, երբ լուծի Պարսից ծոցում առկա խնդիրները, հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Իհարկե, ամերիկացիները ներկայումս կենտրոնացած չեն ուկրաինական հակամարտության վրա։ Միևնույն ժամանակ, մենք անընդհատ ազդանշաններ ենք ստանում, որ նրանք դեռևս պատրաստ են օգնել, երբ կկարգավորեն իրենց խնդիրները», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Արձագանքելով ԱՄՆ նախագահին, ով շատ հավանական էր համարել Ռուսաստանի նկատմամբ նոր՝ «դժոխային պատժամիջոցներ» նախատեսող օրինագծի ընդունումը, Պեսկովն ասել է, թե Կրեմլն արձանագրում և վերլուծում է Դոնալդ Թրամփի հայտարարությունները և կմեկնաբանի «ըստ իրադարձությունների զարգացման»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբՆԱՏՕ-ն վերահաստատում է երկաթե հանձնառությունը հավաքական պաշտպանությանըԹրամփ. ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը «ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են»Զելենսկին նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցը «շատ լավ է» որակելԹրամփը Պուտինին առաջարկել է օգնել Ուկրաինայի հետ համաձայնության գալ