Արարատի մարզի և Վեդիի ոստիկանության ու քննչականի պետերն ազատվել են պաշտոններից

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին Ներքին գործերի նախարարությունից:

Քննչական կոմիտեից էլ «Ազատությանը» հայտնեցին, որ պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:

Արարատի մարզի Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին: Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը, երբ այդ մասին սկսել են գրել լրատվամիջոցները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, պնդում է վարչապետըՎեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ է ձերբակալվելՎեդիում անչափահաս քույրերին վերաբերող դեպքով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Առերեսում՝ դեռահասների նկատմամբ սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անցԳլխավոր դատախազը հայտնեց, որ Վեդիի դեպքը եզակի չէ, նման դեպքեր արձանագրվել են նաև այլ մարզերումԱռերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթակվել է սեռական բռնության Սեռական բռնություն դեռահասների նկատմամբ. բռնարարներն ազատության մեջ են