Իրավապահները քրեական գործ են հարուցել դեկտեմբերի 28-ին գառնեցի Էդվարդ Ստեփանյանի կողմից կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ վարույթը նախաձեռնվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գառնիում կաթողիկոսի հասցեին հայտարարությունը հանցագործությո՞ւն է. դատախազությունը դեռ ուսումնասիրում էՍտեփանյանը ներկա էր գյուղի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին: Իշխանական կուսակցության լրատվամիջոցի՝ Civic.am-ի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, թե «ի՞նչ պիտի լինի, որ նա հեռանա»: Քաղաքացին պատասխանել էր. «Մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»: