Կրամատորսկին ռուսների հարվածից 4 մարդ է զոհվել

Ուկրաինա - Ռուսների հարվածի հետևանքները Կրամատորսկում, 20-ը հոկտեմբերի, 2026թ.

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին ռուսական զորքերի հասցրած ավիահարվածի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել, հաղորդում է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը:

Ըստ Ֆիլաշկինի՝ այսօր ռուսները երեք անգամ ավիառումբերով հարձակվել են Կրամատորսկի վրա: Հարվածներից մեկի հետևանքով զոհվել են քաղաքի ջեռուցմամբ զբաղվող կազմակերպության երեք աշխատակիցներ. նրանք սպանվել են, երբ ստուգում էին ջեռուցման ցանցերի պատրաստությունը ձմեռային սեզոնին: Եվս մեկ մարդ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից:

Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է նաև, որ Կրամատորսկում հարվածների հետևանքով վնասվել են առնվազն 15 բազմաբնակարան շենք, երկու ուսումնական հաստատություն, վարչական և տնտեսական շենքեր, երկու ավտոմեքենա:

Կրամատորսկը Դոնեցկի մարզի հյուսիսում «ամրոցների գոտու» մեջ մտնող քաղաքներից է, որը շարունակում են վերահսկել ուկրաինական ուժերը: Ռուսական զորքերը ձգտում են մոտենալ քաղաքին և այն ավելի ու ավելի ուժեղ են ռմբակոծում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսները Կրամատորսկում 2 ավտոբուսի են հարվածել, 30 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել