Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս մարդկանց խուսափել դեսպանատուն այցելելուց և պատսպարվել տանը:
«Թաքնվեք ձեր տան ամենացածր հարկում և պատուհաններից հեռու: Դուրս մի եկեք», - զգուշացրել է դեսպանատունը:
Այն նաև կոչ է անում Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «պատսպարվել տեղում, վերանայել հարձակման դեպքում անվտանգության ծրագրերը և զգոն մնալ ապագայում նոր հարձակումների դեպքում»:
Ավելի վաղ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան տարածքից ծուխ էր նկատվել:
Երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը հայտնել է, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Իրանի արձակած անօդաչու սարքերը Ռումայիթիա և Սալուա թաղամասերի շրջանում:
Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են լսվել, հայտնել են Reuters-ը և Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Դոհայում պայթյունների մասին հաղորդագրություններից հետո AFP-ն տեղեկացրել է, որ պայթյուններ են գրանցվել Բահրեյնում և Դուբայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարսից ծոցի երկրները դատապարտում են Իրանի հարձակումները և հայտարարում պատասխանելու իրավունքի մասին