Քուշներն ասել է, թե որն է Ուկրաինայի հարցով բանակցությունների «գլխավոր մրցանակը»                   

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ և փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, թե Ուկրաինայի շուրջ բանակցություններում «գլխավոր մրցանակը» հրադադարը չէ, այլ «Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը»։

New York ամսագրին տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ բանակցություններից հետո կողմերը կկարողանան հասնել համաձայնության «ամենաբարձր աստիճանի»։

«Գուցե կա մի ճանապարհ, որ մարդիկ խաղաղ ապրեն կողք կողքի և միասին բիզնես անեն», - ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարի փեսան նաև ասել է, որ փորձել է համոզել Թրամփին դադարեցնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քննադատությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպան պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայում պատերազմի դադարեցնելու շուրջ, ասում են առաջնորդները

Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ հրապարակային բանակցություններ վարելու Կիևի սովորությունը անարդյունավետ է և չի օգնում հակամարտության կարգավորմանը։ Քուշները նաև նշել է, որ Ուկրաինան պետք է հասկանա, որ հակամարտության ավարտից հետո իրեն ավելի բարենպաստ ապագա է սպասվում։

Մինչ այդ Քուշները հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը կհամաձայնի Կիևին տրամադրել անվտանգության ամուր երաշխիքներ, եթե վստահ լինի, որ ուկրաինական նոր հակամարտությունը չափազանց քիչ հավանական է։

«Նա կգնա նման քայլի [երաշխիքների տրամադրումը – խմբ.] միայն այն դեպքում, եթե համոզվի, որ դա հստակ ծառայում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, և որ ավելի լայն անվտանգության երաշխիքները նվազագույնի կհասցնեն այնպիսի իրավիճակի հավանականությունը, որում դրանք անհրաժեշտ կարող են լինել», - սոցցանցում գրել էր Քուշները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քուշներն ասել է, թե որ դեպքում Թրամփն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտա

Ըստ նրա՝ հենց սա է պատճառը, թե ինչու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող վերջնականապես որոշվել պատերազմից հետո ստեղծված եվրոպական անվտանգության ճարտարապետությունից առանձին։

«Երկուսը պետք է դիտարկել միասին: Եվրոպական անվտանգության ինստիտուտներն ու համաձայնագրերը կարևոր հիմք են։ Մեր նպատակն է ամրապնդել դրանք, բացահայտել, թե որտեղ են առկա մեխանիզմները ձախողվել այս պատերազմը կանխելու համար, և մշակել ավելի արդյունավետ մեխանիզմներ ապագա հակամարտությունները նվազեցնելու համար»,- գրել է նա: