Կոստանյանը և Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացման աշխատանքները

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանքներն են քննարկել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը այսօր կայացած հեռախոսազրույցում:

ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված առաջնահերթությունների հետևողական իրականացման և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը։ Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի խթանման, ներդրումային համագործակցության ընդլայնման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հադադը շնորհավորել է Կոստանյանին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է ՀՀ ԱԳՆ լրատվականը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն մեղադրում է Փարիզին «հօգուտ Հայաստանի կողմնակալության» մեջՀեռախոսազրույց Մակրոնի և Ալիևի միջևՍտորագրվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրըՄակրոնը կոչ է անում Ադրբեջանին և Թուրքիային բացել սահմանները, Անկարան խուսափում է կոնկրետ ժամկետներ նշելՓաշինյանն ու Խաչատուրյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանովՄակրոնը վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին