Քննչական կոմիտեից հայնում են՝ «Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»:
Մայր Աթոռից «Ազատությանը» հայտնում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։
«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»,- հայտնում են Մայր Աթոռից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կմասնակցի՞ Վեհափառը վրաց Պատրիարքի հուղարկավորությանըԿկարողանա՞ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսը հատել Հայաստանի սահմանն ու Թբիլիսիի Սիոնի տաճարում մասնակցել Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը: Գարեգին Երկրորդը արդեն մեկ ամիս է մեղադրյալի կարգավիճակ ունի՝ երկրից բացակայելու արգելքով: Կաթողիկոսի պաշտպանի միջնորդությունը 7 օրում քննության կառնվի, իսկ Իլիա Երկրորդին կհուղարկավորեն երկու օրից՝ մարտի 22-ին: