Կիևի մարզում ռուսական հարվածներից 4 մարդ է սպանվել, կա 15 վիրավոր

Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածներին հաջորդած հրդեհը Բրովարիի շրջանում, 14-ը մարտի, 2026թ.

Ռուսական զինուժը հարվածել է Կիևի մարզին, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Վիրավորներից երեքի վիճակը ծանր է։

Հարվածների հետևանքով նաև հրդեհներ են բռնկվել, վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Ամենամեծ վնասը կրել են Օբուխովի և Բրովարիի շրջանները։ Այս պահին կան տեղեկություններ մոտ 30 վնասված օբյեկտների մասին», - ասել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։

Վիշգորոդի շրջանում վնասվել են բազմահարկ շենքեր և պահեստներ, Բրովարսկի շրջանում՝ երկու մասնավոր տուն, հանրակացարան, ոչ բնակելի, գրասենյակային և արդյունաբերական շենքեր, ռեստորան։

Օբուխովի շրջանում վնասվել են երկու դպրոց և մեկ մանկապարտեզ, երեք մասնավոր բնակելի շենք, մեկ բազմահարկ շենք, ոչ բնակելի և արդյունաբերական տարածքներ։

Բուչայի շրջանում մասնավոր տուն է վնասվել։

«Վնասի մասին տեղեկությունները շարունակում են ստացվել։ Ցավոք, զոհերի թիվն աճում է», - նշել է Կալաշնիկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսատոմ»-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի էլեկտրակայանի շուրջ ռազմական վտանգների աճի մասինՄոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլին. ՊեսկովԶոհ, վիրավորներ Ուկրաինային ռուսների հարվածների հետևանքովԽարկովում ռուսական անօդաչուի հարվածից զոհեր ու վիրավորներ կանՈւկրաինային ռուսական ԱԹՍ-երի հարվածների հետևանքով կա 14 վիրավոր