Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով կա 4 զոհ, այդ թվում՝ երեք երեխա

Կիևի մարզի իշխանությունները հայտնել են, որ անցած գիշեր ռուսական հարձակման հետևանքով զոհվել է չորս հոգի, այդ թվում՝ երեք երեխա։

Կիևի մարզի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ մարզը մեկ օրից ավելի ենթարկվել է հարձակումների, ինչի հետևանքով վնասվել է 31 օբյեկտ՝ հինգ շրջաններում։

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը պարբերաբար անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացնում մայրաքաղաք Կիևի և Կիևի մարզի վրա։

Ռուսական կողմն էլ հայտնել է, որ Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական ԱԹՍ-երի հարձակում Մոսկվայի մարզում․ կա երկու զոհ