Մատչելիության հղումներ

Ուկրաինական ԱԹՍ-երի հարձակում Մոսկվայի մարզում․ կա երկու զոհ

Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է տեղական իշխանությունները:

Հարվածի է ենթարկվել Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանը:

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակել են հարձակումները միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե կողմերը պայմանավորվել են դադարեցնել դրանք։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ կանխվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոշորագույն հարձակումները. շաբաթ օրվանից ի վեր Ռուսաստանը խոցել է ավելի քան 1600 անօդաչու սարք, դրանցից 450-ը շարժվում էր Մոսկվայի ուղղությամբ:

«Այս աննախադեպ հարձակումը, ակնհայտորեն, ծրագրվել էր ընտրությունները խաթարելու նպատակով», - ասել է նա։

Ուկրաինան չի մեկնաբանել հարձակումների մասին տեղեկությունները։

Ռուսաստանում ուրբաթ օրը մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները: Այսօր ընտրությունների վերջին օրն է։ Սրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են, որ անցկացվում են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո: Քվեարկություն է կազմակերպվել նաև ուկրաինական օկուպացված տարածքներում։


XS
SM
MD
LG