Կիևի դատարանն ընտրել է Տիմոշենկոյի խափանման միջոցը

Կիևի դատարանը այսօր ընտրել է Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի խափանման միջոցը։

Դատարանի որոշմամբ 33 միլիոն հրիվնա (760 հազար ԱՄՆ դոլար) գրավի դիմաց Տիմոշենկոն կմնա ազատության մեջ։ Նրան, սակայն, արգելվել է լքել Կիևի մարզի տարածքը, ինչպես նաև շփվել խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների հետ։

Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային գրասենյակը Տիմոշենկոյին մեղադրում է կարևոր քվեարկություններից առաջ իշխող մեծամասնության ներկայացուցիչներին կաշառելու փորձերի համար։ Նախկին վարչապետը ներկայացված մեղադրանքը չի ընդունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել