Այսօր վաղ առավոտյան Շիրակի մարզի Մարալիկ համայնքի մի շարք հասցեներում, այդ թվում՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում, խուզարկություններ են իրականացվել։ Նախնական տեղեկություններով՝ չորս մարդ է բերման ենթարկվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին խուզարկությունների փաստը՝ նշելով, որ դրանք իրականացվել են ընտրակաշառք տալու, ստանալու և մի շարք այլ քրեական հոդվածներով հարուցված վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ իրավապահ կառույցից առայժմ չեն հայտնում։
Վերջին ամիսներին «Ուժեղ Հայաստանին» վերագրվող տարբեր վարույթներ են հարուցվել ընտրական խախտումների հոդվածներով։ Երեկ կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ ամեն ինչ անում են օրենքի սահմաններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյան
«Մենք՝ որպես առաջատար ուժ, կաշառք տալու կարիք չունենք։ Ընդհանրապես, Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն, մարդկանց տանում են կալանքի»,- ասել էր Կարապետյանը։