Խուդաթյանն Ախալքալաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման արարողությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ

«Այսօր Ախալքալաքում մասնակցել եմ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու գործարկման պաշտոնական արարողությանը», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը մանրամասներ չի փոխանցել, միայն հրապարակել է կարճ տեսանյութ:

Այսօր Ախալքալաքում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար. ՓաշինյանՀայաստանը շրջանցող Թբիլիսի-Կարս երկաթուղին կշահագործի համատեղ ադրբեջանա-վրացական ընկերությունը Թուրք փոխնախարար․ «Զանգեզուրի միջանցքը» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կլրացնեն միմյանց»