Այսօր Վերին Արտաշատում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը որպես իրավասու գերատեսչության ղեկավար պնդեց, որ գազի թանկացման հետ կապված իրենք որևէ տեղեկություն չունեն:
Խուդաթյանի հավաստմամբ՝ առհասարակ նման հարց չի բարձրացրել «Գազպրոմ»-ը, թե գազի գինը պետք է վերանայվի:
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը: