Խերսոնի հարավում երեխա է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել, ըստ ՌԴ պաշտոնյայի

Խերսոն, արխիվ

Ուկրաինական անօդաչուն հարվածել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հարավային Խերսոնի բազմաբնակարան շենքի, զոհվել է մեկ երեխա, 11 մարդ վիրավորվել է, հայտնել է Խերսոնի Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն։

Նրա խոսքով՝ անօդաչուի թիրախում Ազովի ափի Հենիչեսք քաղաքն է եղել։

Իսկ Ուկրաինայում 40 հազար մարդ առանց հոսանք է մնացել Ռուսաստանի հետ սահմանակից Չերնիգովի շրջանի վրա ռուսական հարձակումից հետո։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ Սարատովի մարզում անօդաչուի գրոհից հետո «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ են վնասվել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անօդաչուի հարվածից հրդեհվել է Սարատովի նավթավերամշակման գործարանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զոհ, վիրավոր՝ Զապորոժիեի մարզին ռուսների հարվածներիցԼրագրողներն Ուկրաինայի դեմ մարտերում զոհված 223,000-ից ավելի ռուս զինծառայողի անուն են հաստատելՊատերազմի սկզբից ի վեր շուրջ կես միլիոն ռուս զինծառայող է զոհվել ․ բրիտանական հետախուզությունԲելառուսը պատերազմի մեջ չի ներքաշվի, բայց ՌԴ-ի հետ կպաշտպանի իրեն․ Լուկաշենկո