Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ելույթում խոստացել է, որ Իսլամական Հանրապետությունը «չի զիջի» հակառակորդին, և որ ապստամբներին պետք է «իրենց տեղը ցույց տալ»:
Նա, ըստ էության, արձագանքել է ԱՄՆ նախագահին, որը հունվարի 2-ին հայտարարել էր, թե Նահանգները կազմ ու պատրաստ է գործի անցնել, եթե Իրանի վարչակազմը կրակ բացի ցուցարարների ուղղությամբ, որոնք արդեն մեկ շաբաթից ավելի է՝ փողոց են դուրս գալիս ռիալի սրընթաց արժեզրկման ու գնաճի դեմ։
Իրանի իշխանությունները մի կողմից ավելի վաղ հայտարարել են, որ տնտեսության դեմ բողոքներն օրինական են և կկանխվեն երկխոսության միջոցով, միևնույն ժամանակ արցունքաբեր գազ կիրառել՝ ի պատասխան փողոցային կատաղի բախումների:
Խամենեին, իր հերթին, շեշտել է, որ առևտրականները ճիշտ են, երբ ասում են, որ չեն կարող բիզնես վարել նման պայմաններում:
«Մենք խոսելու ենք ցուցարարների հետ, բայց ապստամբների հետ խոսելն անօգուտ է», - հավելել է նա: