Խամենեին պնդել է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են պառակտում սերմանել, և միասնության կոչ է արել

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական առումով ձախողվել են պատերազմում և այժմ անցել են ներքին պառակտում սերմանելուն ուղղված արշավի։

Մոջթաբա Խամենեին, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, հերթական գրավոր ուղերձում նշել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած «ռեպրեսիվ համակարգը» չի կարող համակերպվել ուժեղ և անկախ Իրանի հետ։ Նա նաև Իսրայելը բնութագրել է որպես այդ համակարգի «արհեստականորեն ստեղծված ֆորպոստ»։

«Թշնամին՝ ռազմական առումով պարտություն կրելով և խորը նվաստացում ապրելով, այժմ հիբրիդային պատերազմ է մղում՝ կենտրոնանալով երկու կետի վրա՝ ժողովրդի տոկունության և պաշտոնյաների սխալ հաշվարկների վրա։ Նրանց հիմնական գործիքը կասկած, հուսահատություն, վախ և պառակտում սերմանելն է», - նշել է նա։

«Ցանկացած գործողություն, որը ժողովրդի մեջ ցինիզմ կամ հուսահատություն է սերմանում, այս երկրի և նրա ժողովրդի թշնամուն օգնելու ձև է», - հավելել է նա՝ կոչ անելով բոլոր իրանցիներին արձագանքել «հաստատակամությամբ, հեռատեսությամբ և միասնությամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի հետ փոխհրաձգությունից հետո Իրանը հարվածել է Քուվեյթին և Բահրեյնին. կա զոհ և 63 վիրավոր

Խամենեիի հայտարարությունը հնչում է մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ փոխանակեցին, ինչից հետո Իրանը հարվածեց Քուվեյթի միջազգային օդանավակայանին և դիվանագիտական առաքելություններին։

Չնայած այս զարգացումներին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կարող է լինել առաջիկա օրերին։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն չափն անցնի. Մոհսեն ՌեզայիԹրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալՔուվեյթի վրա Իրանի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներԽամենեիի խորհրդականը «հրթիռների հեղեղով» է սպառնացել՝ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքումԻրանը կբանակցի, բայց չի վստահում ԱՄՆ-ի խոստումներին. խորհրդարանի փոխնախագահԻրանի շուրջ պատերազմական գործողությունները կրկին սրվել են