Խամենեիի խորհրդականը մեղադրում է Թրամփին «դիվանագիտությունը դավաճանելու» համար

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ նախագահին մեղադրել է «դիվանագիտությունը երրորդ անգամ դավաճանելու» մեջ՝ նշելով, որ իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվում է, իսկ Միացյալ Նահանգները բանակցություններում առաջ է քաշում «չափազանցված պահանջներ»։

Մոհսեն Ռեզային X-ում գրել է, թե Թրամփի դիրքորոշումը բանակցային սեղանի շուրջ «ցույց է տալիս, որ նա հակված չէ բանակցությունների և հետապնդում է այլ նպատակներ»։

Ռեզայիի հայտարարությունները հաջորդում են Սպիտակ տանը նախագահ Թրամփի և նրա խորհրդականների հանդիպմանը, որի նպատակն էր «վերջնական որոշում» կայացնել Իրանի հարցով: Հանդիպումից հետո որևէ հստակ որոշման մասին դեռ հայտնի չի դարձել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով նիստ է անցկացրել

Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից, վերաբացի Հորմուզի նեղուցը, հեռացնի ծովային ականները և համագործակցի ԱՄՆ-ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ բարձր հարստացված ուրանի պաշարները վերացնելու ուղղությամբ: