ՌԴ-ում Ан-12-ի աղետի փաստով քրեական գործ է հարուցվել թռիչքի կանոնները խախտելու հոդվածով

Արտապատկերում CCTV-ի տեսանյութից, որտեղ երևում է օդանավի անկումը

Ռուսաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել երեկ երեկոյան Կեմերովոյի մարզում Ан-12 ռազմական օդանավի կործանման փաստով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին, գործը հարուցվել է թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով:

Ըստ քննության՝ ինքնաթիռը կործանվել է Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մերձակայքում, անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները զոհվել են:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռազմատրանսպորտային օդանավը կործանվել է պլանային թռիչքի ժամանակ, ինքնաթիռում անձնակազմի հետ միասին 19 մարդ է եղել, բոլորը զոհվել են:

Ըստ նախարարության՝ ավիաաղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է:



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ Կեմերովոյի մարզում օդանավ է կործանվել, ըստ հաղորդումների՝ 17 մարդ զոհվել է