ՌԴ Կեմերովոյի մարզում օդանավ է կործանվել, ըստ հաղորդումների՝ 17 մարդ զոհվել է

Ан-12 ռազմատրանսպորտային օդանավը, արխիվ
Ан-12 ռազմատրանսպորտային օդանավը, արխիվ

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մերձակայքում այսօր օդանավ է կործանվել: Այդ մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով նահանգապետ Իլյա Սերեդյուկին:

«Գտնվում եմ պատահարի վայրում, որտեղ, ենթադրաբար, տեղի է ունեցել օդանավի կործանումը, տարանցիկ [օդանավի], որը թռչում էր մեր մարզով», - հայտարարել է նահանգապետը Տելեգրամում տեղադրված տեսանյութում:

Սերեդյուկի խոսքով՝ դեպքի վայրում ծավալվել է օպերատիվ շտաբ, որն ինքն է գլխավորել, աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Ուժայիններին մոտ գտնվող տելեգրամյան 112 և Baza ալիքները գրում են, որ կործանվել է Ан-12 ռազմական օդանավ, զոհվել է 17 մարդ: Նույնը հաղորդում է РЕН ТВ հեռուստաալիքը: Baza-ի վկայությամբ՝ ինքնաթիռը հրդեհվել է թռիչքի ժամանակ, ինչից հետո է վայր ընկել:

Shot տելեգրամյան ալիքի տեղեկությամբ՝ օդանավը թռչում էր Նովոսիբիրսկից Կանսկ և վայր է ընկել դաշտում: Բեկորները ցրվել են 500 մետր շառավղով:

Պաշտոնական հաղորդում ավիաաղետի և դրա հետևանքների վերաբերյալ առայժմ չկա:

​
XS
SM
MD
LG