Կառավարությունը առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում։
Գումարն ուղղվելու է 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Պաշտոնապես պարգևավճարների բաժանման այս որոշումը կոչվում է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։
Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ՝ Ազգային ժողովի պատգամավորների հաշվին մուտք էր եղել 3 մլն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության նիստում միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ «Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին», - վստահեցրեց Փաշինյանը, նաև ասաց, որ դա հակակոռուպցիոն քաղաքականության մաս է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիների եկամուտների տարբերությունը Հայաստանում«Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարը բյուջեի թալան է». Մարուքյան3.5 միլիարդ դրամի խրախուսում պետական համակարգինԱԺ-ն պարզաբանել է գումարների փոխանցումը. 2025-ի առաջին կիսամյակի ամիսների համար հավելյալ վճարում է Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոններըՏե՛ս նաև այստեղ