Կառավարական ճգնաժամը Մեծ Բրիտանիայում խորանում է

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմեր, արխիվ

Կառավարական ճգնաժամը Մեծ Բրիտանիայում խորանում է ժամ առ ժամ։ Օրվա ընթացքում հրաժարական ներկայացրած նախարարների թիվը հասել է երեքի։ BBC-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին Քիր Սթարմերի նախարարական կաբինետի անդամներից ևս մի քանիսը կհայտարարեն հրաժարականների մասին։

Վարչապետ Սթարմերին անհապաղ հրաժարական ներկայացնելու պահանջով դիմել են նաև խորհրդարանի լեյբորիստ պատգամավորներից 81-ը։

Ինքը Սթարմերը առայժմ տեղի չի տալիս ճնշմանը և այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ շարունակելու է ղեկավարել երկիրը։

Միացյալ Թագավորությունում ծագած կառավարական ճգնաժամի պատճառը նախորդ շաբաթ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին են, որոնց ընթացքում իշխող լեյբորիստները ջախջախիչ պարտություն են կրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեյբորիստները Սթարմերի անհապաղ հրաժարականն են պահանջում