Հակասական համբավ ունեցող ռեփեր Քանյե Ուեսթը, որի մուտքն Անգլիա վերջերս արգելվեց և որի համերգը Մարսելում չեղարկվեց, հուլիսի 25-ին համերգ կտա Պրահայում։
Ամերիկացի ռեփերը հայտնի է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին փառաբանելու և հակասեմիտական ու ատելությամբ լի հայտարարություններով, որոնք նա կապում է իր երկբևեռ (բիպոլյար) խանգարման հետ։
Ուեսթի եվրոպական շրջագայությունը խաթարվել է։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ նրան թույլ չի տա մուտք գործել երկիր հուլիսին Լոնդոնի Wireless Festival-ում նախատեսված երեք համերգների համար։
Ֆրանսիայում Մարսելի քաղաքապետը հայտարարել է, որ ռեփերը «ցանկալի չէ» հունիսին այնտեղ նախատեսված համերգի համար։
Նախորդ տարի էլ ամերիկացի ռեփերը պետք է ելույթ ունենար Բրատիսլավայում՝ Rubicon ռեփ փառատոնում, սակայն կազմակերպիչները չեղարկեցին միջոցառումը, երբ նա 2025 թվականի մայիսի 8-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին, թողարկեց Heil Hitler վերնագրով երգ։