Քանյե Ուեսթի հետ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման հարցը Կրեմլի թեման չէ. Պեսկով

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթ, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ այդ հարցը նախագահի աշխատակազմի իրավասության շրջանակում չէ։

«Դա մեր թեման չէ, սա «Մոսկոնցերտ»-ը չէ, սա նախագահի աշխատակազմն է», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Քանյե Ուեսթի համերգները նախատեսված են հոկտեմբերի 10-ին և 11-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա»-ում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քանյե Ուեսթը հետաձգում է իր համերգը Մարսելում՝ նացիզմի փառաբանման հետևանքովՔանյե Ուեսթի մուտքը Լոնդոն արգելված է․ Wireless փառատոնը՝ չեղարկված Քանյե Ուեսթին նկատել են Մոսկվայում. ԶԼՄ-ներ