Կանադայի վարչապետ․ «Չինաստանն այսօր ավելի կանխատեսելի է, քան ԱՄՆ-ը»

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ողջունում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին Պեկինում, 16-ը հունվարի, 2026թ.

«Չինաստանն այսօր մեզ համար ավելի կանխատեսելի գործընկեր է, քան Միացյալ Նահանգները», - Պեկին կատարած այցի ընթացքում հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Եթե համեմատելու լինենք, ապա ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները իհարկե շատ ավելի խորը և բազմակողմանի են, քան Չինաստանի հետ կապերը։ Մյուս կողմից, սակայն, վերջին ամիսներին Չինաստանի հետ մեր հարաբերություններն անհամեմատ ավելի կանխատեսելի են», - նշել է կանադական կառավարության ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու տարբերակներ»՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբԿանադայի վարչապետը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից գովազդի պատճառովՔարնի-Թրամփ հանդիպմանը հիշատակվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը