Կանադան իր քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս շուտ հեռանալ Իրանից

Կանադայի դրոշը, արխիվ

Կանադան Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ երկրից։ Times of Israel-ը գրում է, որ այս հայտարարությունը Կանադայի կառավարությունը հրապարակել է տարածաշրջանում տիրող լարվածության և Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի սպառնալիքների ֆոնին։

«Իրանում գտնվող կանադացիներ, շարունակվող լարվածության պատճառով տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել գրեթե առանց նախազգուշացման։ Հեռացեք Իրանից հնարավորինս շուտ, եթե դա անվտանգ է։ Համոզվեք, որ ձեր փաստաթղթերը վավեր են, ինչպես նաև բավարար քանակությամբ պաշարներներ ձեռք բերեք, եթե մեկնումն անհնար է և ստիպված լինեք տեղում մնալ», - ասված է հաղորդագրության մեջ։

Լեհաստանը, Շվեդիան ավելի վաղ էին կոչ արել իրենց քաղաքացներին լքել Իրանը։

Այս շաբաթվա սկզբին էլ Ավստրալիան էր խորհուրդ տվել Իսրայելում և Լիբանանում գտնվող իր դիվանագետների ընտանիքների անդամներին, ինչպես նաև իր քաղաքացիներին մտածել այս երկու երկներից դուրս գալու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն «պատրաստ է շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնել», եթե Թրամփը նման հրաման տաՎարշավան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը