Կամբոջայի և Թաիլանդի միջև կնքված հրադադարը խախտվել է

Արխիվ

Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի հետ վիճելի սահմանի երկայնքով, երկուշաբթի հայտնել են թաիլանդցի զինվորականները:

Նախքան այս հայտարարությունը երկու երկրները միմյանց մեղադրել են ԱՄՆ նախագահի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ:

Առնվազն մեկ թաիլանդցի զինվոր է սպանվել, չորսը՝ վիրավորվել նոր բախումների ընթացքում:

«Ներկայում թաիլանդական կողմը սկսել է ավիացիան օգտագործել մի քանի շրջաններում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարևան երկրի զինվորականները մի քանի օրվա սադրիչ գործողություններից հետո լուսադեմին հարվածել են իր ուժերին երկու վայրերում, և հավելել է, որ Կամբոջայի զորքերը չեն պատասխանել դրան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կամբոջան և Թաիլանդը Թրամփի մասնակցությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն և Չինաստանը «միջնորդել են՝ դադարեցնելու» Թաիլանդի ու Կամբոջայի հակամարտությունը