Կալլասը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

Կալլասը նաև առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Կատարի ու Հարավային Կորեայի գործընկերների հետ Մերձավոր Արևելքում պատերազմի, էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի վերաբացման հրատապ անհրաժեշտության մասին:

Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ այս զրույցները «ԵՄ շարունակական ջանքերի մի մասն են»՝ ուսումնասիրելու ստեղծված իրավիճակում դիվանագիտական ուղիները:

ԵՄ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կալլասը վերջին անգամ խոսել էր Արաղչիի հետ չորեքշաբթի, ասել, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը Եվրոպայի համար առաջնահերթություն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց առևտրի ազատության. ԱրաղչիԻրանը հայտնում է՝ ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե Թրամփն իրագործի սպառնալիքներըԹրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համարԻրանը պատրաստ է թույլատրել ճապոնական նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է Kyodo-ն