Կալլաս․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խիստ կարևոր է

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլաս, արխիվ

Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուգում մեկնարկող հավաքի ընթացքում քննարկելու են նաև Հարավային Կովկասում տիրող կացությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մեզ համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խիստ կարևոր է։ Մենք քննարկելու ենք նաև այն նոր առաքելության հարցը, որ տեղակայվելու է Հայաստանում։ Քննարկելու ենք նաև, թե ինչպես կարող ենք հետագայում ևս աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առումով», - նշել է Կալլասը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ը երկրորդ առաքելությունը կունենա ՀայաստանումԱրարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալլասի հետԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին