Իտալիան սառեցրել է ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի, արխիվ

Իտալիան դադարեցրել է ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։ Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները՝ նշելով, որ պաշտոնական Հռոմը այս քայլին է դիմել Իսրայելի կողմից Լիբանանում ձեռնարկվող քայլերի պատճառով։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է դադարեցնել Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ավտոմատ երկարաձգման մեխանիզմի գործողությունը», - այսօր Վերոնայում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանն ու Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում Հաղորդվում է, որ Իսրայելի բանակն առաջիկայում լիակատար վերահսկողություն կունենա Լիբանանի հարավում գտնվող քաղաքի նկատմամբ«Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն. Նեթանյահու