Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին

Չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լիբանանում հաստատված մասնակի հրադադարի մասին հայտարարությանը, Իսրայելը շարունակում է լայնածավալ հարվածներ հասցնել այդ երկրի հարավային շրջաններին։

Ժամեր առաջ Իսրայելի Զինված ուժերը դիմել են Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիյե քաղաքի բնակիչներին՝ կոչ անելով նրանց սպասվող օդային հարվածներին ընդառաջ անհապաղ լքել այդ բնակավայրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում

«Հաշվի առնելով, որ «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպությունը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, Իսրայելի Պաշտպանության ուժերը ստիպված են ուժ կիրառել»,- X-ում արված արաբալեզու գրառման մեջ նշել է Իսրայելի բանակի խոսնակ գնդապետ Ավիշայ Ադրաին։