Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ասել է՝ եթե «Հեզբոլա»-ն չդադարեցնի հարձակումները Իսրայելի վրա, այն կհարվածի Բեյրութում «ահաբեկչական թիրախների»։

«Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել։ Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում՝ ըստ պլանի», - ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում։

Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «շատ լավ զրույց» է ունեցել «Հեզբոլա»-ի հետ՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, և որ կողմերը համաձայնել են դադարեցնել կրակը։

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը ևս հայտնել է, որ «Հեզբոլա»-ն ընդունել է ԱՄՆ առաջարկը՝ հարձակումների փոխադարձ դադարեցման վերաբերյալ։ Դեսպանատան փոխանցմամբ՝ այդ մասին հաստատում է ստացվել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո։

Մինչ այդ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Լիբանանում հրադադարի խախտման պատճառով իրանական բանակցային խումբը դադարեցնում է բանակցություններն ու միջնորդի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը։

XS
SM
MD
LG