Իսրայելը նախազգուշացրել է՝ Իրանի և «Հեզբոլա»-ի դեմ պատերազմը դեռ մի քանի շաբաթ կշարունակվի

Իսրայելի բանակը Լիբանանի հետ սահմանի մոտ

Իսրայելի բանակը նախազգուշացրել է իր քաղաքացիներին, որ Իրանի և Լիբանանում «Հեզբոլա»-ի դեմ պատերազմի ավարտին մնում է «ևս մի քանի շաբաթ»:

ՊԲ ներկայացուցիչ, գեներալ Էֆի Դեֆրինը մարտի 22-ին հեռուստատեսային ելույթում նշել է, որ օրեցօր «ավելի ու ավելի են թուլացնում ահաբեկչական ռեժիմին Թեհրանում»։

Նա հայտարարել է, որ «Հեզբոլա»-ի դեմ ցամաքային արշավը կուժեղանա առաջիկա շաբաթ:

Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն հայտարարել Է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել խմբավորման ռազմական թևի, բայց ոչ երկրում նրա քաղաքական կազմակերպության դեմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը դատապարտում է Իրանի Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղալիբաֆը սպառնում է «ոչնչացնել» տարածաշրջանի ենթակառուցվածքները, եթե իրենք հարձակման ենթարկվեն