Իսրայելը հայտարարում է Լիբանանի հարավում զինվորի մահվան մասին

Իսրայելական ռազմական մեքենաներ Իսրայել-Լիբանան սահմանի իսրայելական կողմում, արխիվ

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ իսրայելցի զինվոր է զոհվել Լիբանանի հարավում մարտական գործողությունների ժամանակ՝ չնայած այս շաբաթ ուժի մեջ մտած ժամանակավոր հրադադարին։

Իսրայելի զինված ուժերը նաև հայտնել են, որ մարտերի ընթացքում վիրավորվել է ինը զինվոր։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

AFP-ի տվյալներով՝ սա «Հեզբոլա»-ի հետ վեցշաբաթյա պատերազմի ընթացքում Իսրայելի զինվորականների շարքում 15-րդ մահվան դեպքն է։

Սա մահվան 2-րդ դեպքն է, որի մասին հաղորդվում է Լիբանանի հարավում հայտարարված 10-օրյա հրադադարից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ. Թրամփ