Իսրայելը կիրակի օրը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է առնվազն 11 պաղեստինցի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաղեստինցի պաշտոնյաներին:
Գազայում «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը Իսրայելին մեղադրել է տեղահանված պաղեստինցիների դեմ նոր «կոտորած» իրականացնելու մեջ՝ դա անվանելով հրադադարի լուրջ խախտում:
Իսրայելի բանակի պաշտոնյաներից մեկը հարվածները բնութագրել է որպես «ճշգրիտ» և միջազգային իրավունքի շրջանակում իրականացված՝ նշելով, որ պաղեստինյան զինված խմբավորումը բազմիցս խախտել է հոկտեմբերյան հրադադարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հարվածել է Գազային, կա 30 զոհ