Իսրայելը հարձակվել է Բեյրութի հարավում «Հեզբոլա»-ի թիրախների վրա

Հարավային Լիբանանը՝ իսրայելական հարվածից հետո, արխիվ

Իսրայելական բանակն այսօր հարձակում է իրականացրել Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլա» խմբավորման թիրախների վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Լիբանանից հաղորդում են, որ ՑԱՀԱԼ-ը երկու հրթիռ է արձակել՝ թիրախավորելով Դահիյա թաղամասը։

Ըստ Նեթանյահուի և Կացի հայտարարության՝ հարձակումն իրականացվել է ի պատասխան «Հեզբոլա»-ի կողմից Իսրայելի տարածքի վրա կրակոցների։

Հայտարարությանը «Հեզբոլա»-ից չեն անդրադարձել, սակայն խմբավորումը հայտնել էր, որ հրթիռներ և ԱԹՍ-ներ էր արձակել Լիբանանի հարավում տեղակայված իսրայելական դիրքերի ուղղությամբ։

Նախորդ շաբաթ էլ էր Իսրայելը հարվածել Դահիյա թաղամասին, ինչը Իրան-Իսրայել փոխադարձ հարվածների առիթ էր դարձել։

Իսրայելը և «Հեզբոլան» պատերազմի մեջ են մարտի սկզբից, երբ Լիբանանում գործող խմբավորումը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Իրանի դեմ սկսված պատերազմից ու Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի այսօր, Թեհրանից չեն մեկնաբանելԹեհրանը «դեռ» վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ. «Ֆարս»Լիբանանը հաղորդում է իսրայելական նոր հարվածների մասին