Իսրայելը դուրս չի գա Լիբանանի հարավից

Իսրայելը պատրաստվում է բուֆերային գոտի ստեղծել Լիբանանի հարավային հատվածում։

Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նախարարի խոսքով՝ Լիբանանում ռազմական գործողության ավարտին Իսրայելի բանակը վերահսկելու է մինչև Լիտանի գետն ընկած հատվածն ու այդ գետի վրա գտնվող բոլոր կամուրջները,- «թույլ չտալով, որ «Հեզբոլա»-ի կազմում գործող «Ռադվան» զինված խմբավորումը գործունեություն ծավալի այս հատվածում»։

Կացի խոսքով ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված 600 հազար խաղաղ բնակիչներին կարգելվի վերադառնալ իրենց բնակավայրեր, իսկ սահմանին գտնվող բոլոր տները «կոչնչացվեն ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Գազայի հատվածում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պատրա՞ստ է դադարեցնել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը բացելու. Ռուբիոն բացառում էԱՄՀ․ «Իրանի պատերազմը ծանր բեռ է համաշխարհային տնտեսության համար»Նեթանյահուն հրաժարվել է ասել, երբ կավարտվի պատերազմըԻսրայելը ահաբեկչության համար մահապատիժ է սահմանում