Իսրայելը Արևմտյան ափին առնչվող հերթական վիճահարույց գործընթացն է նախաձեռնում

Հորդանան գետի Արևմտյան ափի՝ Իսրայելի կողմից օկուպացված հատվածը Երուսաղեմին կապող շրջանցիկ ճանապարհները, արխիվ

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել մի գործընթացի, որի նպատակն է Հորդանան գետի Արևմտյան ափի հողերը գրանցել որպես «պետական սեփականություն»։ Արաբական երկրներն իրենց մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ՝ դիտարկելով սա իբրև պաղեստինյան տարածքների նկատմամբ անեքսիայի արագացում։

Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ որոշումը հնարավորություն կտա «թափանցիկ և ամբողջական ձևով հստակեցնել սեփականության իրավունքները և լուծել իրավական վեճերը»։ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կատարը և Հորդանանը, սակայն, քննադատել են որոշումը՝ այն որակելով միջազգային իրավունքի խախտում։

Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին չեղարկել որոշումը՝ այն բնութագրելով որպես լարվածության նոր սրում և իսրայելական վերահսկողության ընդլայնման հերթական քայլ։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում դեմ է արտահայտվել Արևմտյան ափի բռնակցմանը՝ նշելով, որ կայունությունը կարևոր է Իսրայելի անվտանգության համար, նա դեռևս բացահայտ չի քննադատել այս գործընթացը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելն ընդլայնում է իր վերահսկողությունն Արևմտյան ափինԱրևմտյան ափի անեքսիան դեռ քննարկվում է. ՆեթանյահուՌուբիոն մտահոգություն է հայտնել, որ Արևմտյան ափում բռնությունները կարող են վնասել Գազայում խաղաղությանըՌուբիոն զգուշացնում է՝ Իսրայելի կողմից Արևմտյան ափի անեքսիայի նախաձեռնությունը կարող է վտանգել Թրամփի խաղաղության ծրագիրըՖրանսիան և ևս 5 երկիր ճանաչեցին Պաղեստինի պետությունը