Իսրայելը 24 ժամում «Հեզբոլա»-ի ավելի քան 150 օբյեկտի է հարվածել Լիբանանում

Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի հարավում, լուսանկարն արված է Նաբաթիեից, 25-ը մայիսի, 2026թ.

Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանում «Հեզբոլա»-ի ավելի քան 150 օբյեկտի է հարվածել:

Հարվածներ են հասցվել Լիբանանի հարավային Տյուրոս և Նաբաթիե շրջաններին, ինչպես նաև արևելքում գտնվող Բեքաա հովտին։

Երեկ Իսրայելը Լիբանանի մոտ 50 բնակավայրի բնակիչներին զգուշագրել էր, որ լքեն իրենց տները՝ ընթացող ռազմական գործողությունների պատճառով:

Իրանին երեկ ամերիկյան հարվածներից հետո Իսրայելն սաստկացրել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածների հետևանքով վերջին մեկ օրում 33 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ։

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր հատվածների: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: Խմբավորումը նաև հայտարարել է, որ իր զինյալները մարտի են բռնվել իսրայելական ուժերի հետ Լիտանի գետի հյուսիսում գտնվող Զաութար ալ-Շարքիա քաղաքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը սպանել է «Համաս»-ի ռազմական նոր առաջնորդին, սաստկացրել է հարձակումը Լիբանանում31 զոհ Լիբանանում՝ Իսրայելի հարվածներից հետոԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավին, Թեհրանից սպառնում են՝ նոր պատերազմի դեպքում դաժան հարվածներ կլինեն