Իսրայելն ու Լիբանանը հերքում են լուրերը, թե Իսրայելը դուրս է բերել զորքերը Հարավային Լիբանանի մի հատվածից

Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանին հասցված հարվածի հետևանքները։ 2026թ. հունիսի 14

Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաները, Reuters-ի փոխանցմամբ, հերքել են տեղեկությունները, թե իսրայելական զորքերը դուրս են բերվել Հարավային Լիբանանի օկուպացված տարածքների մի մասից, այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել էր, թե Իսրայելը, որպես բարի կամքի դրսևորում՝ Լիբանանի կառավարության նկատմամբ, հետ է քաշել իր զորքերի մի մասը։

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված առաջարկը, որի համաձայն՝ Իսրայելի զինված ուժերը Լիբանանի բանակին պետք է փոխանցեն «Հեզբոլլահի» հետ պատերազմի ընթացքում գրավված Լիբանանի տարածքների մի մասը, ինչը հնարավոր քայլ կարող է դառնալ՝ գրավված տարածքների նկատմամբ Լիբանանի վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ քննարկել է հրադադարի պահպանման հարցը Նեթանյահու. «Լիբանանում անվտանգության գոտին կպահպանենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»ԱՄՆ նախագահը հայտարարում է՝ կհարվածի Իրանին, եթե Թեհրանը չզսպի «Հեզբոլա»-ինԻսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց