Իսրայելի զորքերն անցած գիշեր հատել են Լիբանանի հետ սահմանը՝ խորանալով հարևան երկրի տարածքում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ նշելով, որ իսրայելցի զինվորականները այդ քայլին են դիմել «առաջնագծի ամրապնդման նպատակով»։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով՝ այդ գործողությունների նպատակը «երկրի հյուսիսում գտնվող բնակավայրերի հնարավոր հրթիռակոծությունը կանխելն է»։
Reuters-ի տեղեկություններով՝ Լիբանանի բանակը հետ է քաշվել Իսրայելի սահմանին գտնվող առնվազն յոթ հենակետերից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 6-րդ. Իրանը հարվածել է Նախիջևանին, կա 2 տուժած