Իսրայելի զինված ուժերը Լիբանանի հարավից տարհանման հրահանգ են տվել

Լիբանան - Իսրայելի օդուժը հարված է հասցնում Բեյրութի հարավային Ալ Լայլաքի արվարձանին, 4-ը մարտի, 2026թ.

Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ի հետ լայնածավալ հակամարտության ֆոնին Իսրայելի զինված ուժերը Լիբանանի հարավային հատվածից տարհանման հրահանգ են տվել՝ բնակիչներին հորդորելով տեղափոխվել Լիտանի գետի հյուսիս։

Լիբանանյան աղբյուրների համաձայն՝ հազարավոր լիբանանցիներ արդեն լքել են իրենց տները։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեկ էր հայտարարել, որ բանակին թույլ է տվել առաջ շարժվել և վերահսկել Լիբանանի հավելյալ դիրքեր։

Մերձավոր Արևելքի պատերազմը տարածվեց Լիբանան, երբ «Հեզբոլա»-ն կրակ բացեց՝ հայտարարելով, որ վրեժ է լուծում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։

Իսրայելի ռազմական խոսնակ Էֆի Դեֆրինը հայտնել է, որ իսրայելական զինված ուժերը 48 ժամվա ընթացքում Լիբանանում հարձակվել են «Հեզբոլա»-ի ավելի քան 250 թիրախների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանից հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել «Երևան» նվագախումբ-համույթըԻսրայելի բանակը Բեյրութի որոշ հատվածներում բնակիչներին հորդորել է լքել տարածքըԻսրայելի հարձակումներից 50 մարդ է սպանվել, տեղահանվել` 58 հազարըԻսրայելի զորքերը հատել են Լիբանանի սահմանըԼիբանանին Իսրայելի հարվածներից սպանվել է 52, վիրավորվել՝ 154 մարդ Լիբանանի կառավարությունն արգելեց «Հեզբոլա»-ի ռազմական գործունեությունըԻսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին