Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլայի» հետ հակամարտությանը. Աուն

Լիբանանի նախագահն այսօր հայտարարել է, որ Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլայի» հետ հակամարտությանը։ Ժոզեֆ Աունը միաժամանակ մեղադրել է «նրանց, ովքեր Լիբանանը ներքաշել են պատերազմի, դավաճանության մեջ»՝ անուղղակի քննադատությամբ թիրախավորելով Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորմանը։

«Իմ նպատակն է հասնել Իսրայելի հետ պատերազմական վիճակի ավարտին՝ 1949 թվականի զինադադարի համաձայնագրի նման»,- հայտարարել է Լիբանանի նախագահը՝ հավելելով. «Վստահեցնում եմ ձեզ, որ չեմ ընդունի որևէ նվաստացուցիչ համաձայնություն»։

«Նրանք, ովքեր մեզ ներքաշեցին պատերազմի մեջ Լիբանանում, այժմ մեզ են պատասխանատվության կանչում, որովհետև մենք որոշում ենք կայացրել գնալ բանակցությունների: Այն, ինչ մենք անում ենք, դավաճանություն չէ։ Դավաճանություն է այն, երբ սեփական երկիրը տանում են պատերազմի օտար շահերի համար»,- ասել է Լիբանանի նախագահը։

Այսօր ավելի վաղ «Հեզբոլա»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել էր Լիբանանի՝ Իսրայելի հետ նախատեսվող ուղիղ բանակցությունները՝ դրանք անվանելով «ծանր մեղք», որը կխաթարի երկրի կայունությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հեզբոլա»-ի առաջնորդը մերժել է Լիբանանի՝ Իսրայելի հետ նախատեսվող ուղիղ բանակցություններըԻսրայելի հարվածներից Լիբանանում առնվազն 14 զոհ կաԻսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԻսրայելն ու «Հեզբոլան» շարունակել են փոխհրաձգությունը