Իսպանիայում գնացքավարները եռօրյա համազգային գործադուլ են սկսել՝ բողոքելով երկրի երկաթուղային համակարգում անվտանգության բավարար երաշխիքների բացակայությունից։
Գործադուլը հաջորդում է հունվարին տեղի ունեցած երկու մահաբեր գնացքային վթարներին․ առաջինը՝ երկրի հարավում գտնվող Ադամուսում, որի հետևանքով զոհվել է 46 մարդ, իսկ երկրորդը՝ ընդամենը երկու օր անց Բարսելոնայի մերձակայքում, որտեղ զոհվել է գնացքավար, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Գնացքավարների արհմիությունը պահանջում է ավելի շատ աշխատակիցների ընդունում, ինչպես նաև ներդրումների ու տեխնիկական սպասարկման ավելացում:
Երկու բախումներից հետո անցկացված լրացուցիչ անվտանգության ստուգումները ևս մի շարք երթուղիներում հայտնաբերել են թերություններ և սպասարկման խնդիրներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանիայում մահվան ելքով ևս մեկ երկաթուղային պատահար է տեղի ունեցել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանիայում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 39-ի