Իսպանիայի հարավում կիրակի երեկոյան տեղի ունեցած երկաթուղայի աղետի զոհերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն՝ հատուկ ընդգծելով, որ զոհերի թիվը «դեռևս վերջնական չէ»։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պահին Կորդոբա նահանգի հիվանդանոցներում աղետից տուժած 48 մարդ է գտնվում, նրանցից 12-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։
Մալագայից Մադրիդ և Մադրիդից Հուելվա ուղևորվող գնացքների դիմահար բախումը տեղի էր ունեցել երեկ ուշ երեկոյան։ Աղետի պատճառների մասին Իսպանիայի կառավարությունը դեռ չի հաղորդում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանիայում բախվել են երկու արագընթաց գնացքներ, կա 21 զոհ