Իսպանիայի վարչապետի Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Պեդրո Սանչեսը Մադրիդից թռչում էր Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, երբ ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։

Հաղորդվում է, որ Airbus A310 ինքնաթիռի անսարքությունը լուրջ չէր, բայց արտակարգ վայրէջքը կատարվել է անվտանգության կանոնակարգերին համապատասխան։

Վարչապետը գիշերն Անկարայում անցկացնելուց հետո առավոտյան կժամանի Երևան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սթարմերը, Քարնին, Զելենսկին և մի շարք այլ երկրների առաջնորդներ Հայաստանում ենՊետական այցով Մակրոնը Հայաստանում էԱնտոնիո Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ռոբերտա Մեցոլան ժամանեցին ԵրևանՀայաստանում է Կանադայի վարչապետըՀայաստան ժամանած հյուրերն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԶելենսկին Հայաստանում է, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ