Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը որոշ մանրամասներ է հաղորդել Միացյալ Նահանգների հետ բանակցվող համաձայնագրի մասին՝ պնդելով, որ դրա ստորագրման դեպքում Թեհրանը չի զիջելու Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։
«Այս փաստաթղթով Իրանը Հորմուզի նեղուցի կառավարումը զիջելու կամ այնտեղ նախապատերազմական ստատուս-քվոն վերականգնելու որևէ պարտավորություն չի ստանձնում»,- հաղորդում է իրանական լրատվամիջոցը։
IRNA-ն նաև տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի հետ մշակվող փաստաթղթում որևէ անդրադարձ չկա Թեհրանի միջուկային ծրագրին։ «Այս թեմայի շուրջ բանակցությունները կմեկնարկեն այժմ բանակցվող փաստաթղթի ստորագրումից հետո՝ 60-օրյա ժամկետում»,- հաղորդում է գործակալությունը։