Իրանական Mehr-ը հրապարակել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցվող 14 կետից բաղկացած փաստաթղթի նոր տարբերակը, որը դեռ պետք է համապատասխան մարմինների հավանությանն արժանանա։
Ըստ կիսապաշտոնական գործակալության՝ պատերազմը պետք է անհապաղ և մշտապես դադարեցվի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրում ամբողջովին վերացվի Իրանի ծովային շրջափակումն ու վերաբացվի Հորմուզի նեղուցը, 60-օրյա ժամկետում պետք է չեղարկվեն Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, ապասառեցվեն 24 մլրդ դոլարի սառեցված միջոցներ։
Բացի դրանից՝ Իրանը վերահաստատում է միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը։ ԱՄՆ-ն նաև պարտավորվում է դուրս բերել իր ուժերն Իրանի շրջակայքից, չավելացնել իր զորքը, նոր պատժամիջոցներ չսահմանել, չխառնվել Իրանի ներքին գործերին և հարգել երկրի ինքնիշխանությունը։
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրեր պետք է ներկայացնեն։ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
Իրանի հրթիռային ծրագիրը, սակայն, ներառված չէ փաստաթղթում։