Իրավիճակը Լիբանանում մտահոգիչ է. արևմտյան առաջնորդների հայտարարությունը

Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ «խորը մտահոգություն» են հայտնել «Լիբանանում բռնության սրման կապակցությամբ»:

Նրանք կոչ են արել Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչներին կառուցողական փոխգործակցություն ծավալել՝ կայուն քաղաքական լուծում գտնելու համար:

««Հեզբոլայի» հարձակումները Իսրայելի և քաղաքացիական անձանց վրա պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն: Մենք դատապարտում ենք «Հեզբոլայի» որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, ինչն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը կործանարար հումանիտար հետևանքներ կունենա և կարող է երկարատև հակամարտության հանգեցնել. «Դա պետք է կանխել։ Լիբանանում հումանիտար իրավիճակը, ներառյալ բնակչության շարունակական զանգվածային տեղաշարժը, արդեն իսկ խորը տագնապ են առաջացնում»:

Իսրայելի բանակը երեկ հայտարարել է, որ սկսել են «սահմանափակ ցամաքային գործողություններ» Լիբանանի հարավում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան դատապարտում է Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը ԼիբանանումԼիբանանի Լեբա քաղաքում դպրոցը դարձել է ապաստան պատերազմի հետևանքով տեղահանվածների համարԻսրայելը հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի դեմ «ցամաքային գործողություններ» է սկսելԻսրայելը Լիբանանում հարվածել է «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին